Կանադայում ավելի քան 70 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել (լուսանկարներ)
Կանադայի Օնտարիո նահանգում ավելի քան 70 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է City News Toronto-ն:
Նշվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցել է նաև մի քանի տրակտորային կցասայլ: Հաղորդվում է նաև, որ ՃՏՊ-ի հետևանքով 500 լիտր դիզելային վառելիք է արտահոսել:
Վարորդների խոսքով՝ միջադեպի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել: Հայտնի է, որ միջադեպի հետևանքով կան տուժածներ, սակայն նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել:















