Ոստիկանապետը հրամանագրեր է ստորագրել ոստիկանության բաժնի պետեր նշանակելու և ազատելու վերաբերյալ

18:31 • 26.02.19

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով Կարեն Բունիաթյանը ազատվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Վալերիյ Օսիպյանի մեկ այլ հրամանով նա նշանակվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հայկ Թումանյանն ազատվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի բաժնի պետ:

Վալերիյ Օսիպյանը հրաման է ստորագրել նաև Դավիթ Յազիչյանին ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ նշանակելու վերաբերյալ: