Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին
Վենեսուելայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը կանցկացվի երեքշաբթի՝ փետրվարի 26-ին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով կազմակերպության դիվանագիտական կորպուսում աղբյուրին:
Հաղորդվում է, որ նիստը հրավիրվել է ԱՄՆ-ի պահանջով: Գործակալության զրուցակցի խոսքով՝ այն նախատեսվում է անցկացնել օրվա երկրորդ կեսին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները պաշտոնական դիմում է ուղարկել ՄԱԿ-ի Անվտամգության խորհուրդ՝ Վենեսուելայում ստեղծված իրավիճակի հարցով արտահերթ նիստ գումարելու խնդրանքով:










