Վենեսուելայի Ազգային գվարդիան կրակ է բացել Կոլումբիայի հետ սահմանին
Վենեսուելայի Ազգային գվարդիայի զինվորականները բողոքի ակցիայի մասնակիցներին ցրելու համար կրակ են բացել Սիմոն Բոլիվարի անվան կամրջի վրա, որը գտնվում է Կոլումբիայի հետ սահմանին: Այս մասին, ինչպես գրում է TACC-ը, հաղորդում է El Nacional թերթը:
Պարբեականի տվյալներով՝ զինվորականները կրակել են Կոլումբիայի ուղղությամբ: Տեղի ոստիկանները, որոնք գտնվել են իրենց երկրի տարածքում, մարտական պատրաստվածության են բերել զենքերը, սակայն պատասխան կրակ չեն բացել:
Կոլումբացի իրավապահների շրջանում տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվել: Սահմանին կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են Վենեսուելայի իշխանություններից թույլատրել հումանիտար օգնության մուտքը երկիր:










