Ավստրալիայում գերեզմանափոր տղամարդն ընկել է իր իսկ փորած փոսը (տեսանյութ)
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում գերեզմանափոր տղամարդն ընկել է իր փորած փոսն ու կոտրել ոտքը: Տղամարդուն փրկելու գործողության տեսանյութը հայտնվել է համացանցում:
Ինչպես գրում է Nine News Melbourne պորտալը, միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան ժամի, ականատեսները նկատել են, որ մոտ 40 տարեկան անծանոթ տղամարդն ընկել է գերեզմանափոսը, որը մոտ երկու մետր խորություն է ունեցել:
Մոտակայքում գտնող մարդիկ ահազանգել են փրկարար ծառայությանը, որոնց աշխատակիցները հատուկ միջոցներով կարողացել են դուրս բերել տուժածին փոսից:
Փոսում հայտնվելուց երկու ժամ անց տղամարդն արդեն հոսպիտալացվել էր, հայտնի է, որ նա ոտքի լուրջ վնասվածք էր ստացել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:










