Բողոքի ակցիա՝ ԵՊՀ-ի գլխավոր մասնաշենքի մոտ. շրջանավարտները մտահոգված են բուհում տեղի ունեցող «քաղաքական հետապնդումներից». ուղիղ
Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտ են հավաքվել ԵՊՀ շրջանավարտները, որոնք պնդում են, թե մտահոգված են բուհում տեղի ունեցող ակնհայտ «քաղաքական հետապնդումներից»: Հավաքի կազմակերպիչը ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանն է, ով նշում է, որ մայր բուհի շուրջ ձևավորվել է աղաղակող ապօրինությունների մթնոլորտ, ինչն անթույլատրելի է:
Նշենք, որ մամուլը գրել էր, որ փետրվարի 28-ին ԵՊՀ խորհրդի նիստ է հրավիրված, օրակարգում Արամ Սիմոնյանին պաշտոնանկ անելու հարցն է, իսկ մինչ այդ խորհրդի՝ բուհի կողմից նշանակված 16 անդամներին (մյուս 16-ը իշխանության կողմից են նշանակվում) հրավիրում են ԱԱԾ ու ոստիկանություն ու հրահանգում, որ դեմ քվեարկեն Արամ Սիմոնյանին:
Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ էր կատարել Երևանի պետական համալսարանում և հայտնաբերել ավելի քան 800 մլն դրամի չարաշահում, ինչը ԵՊՀ հեղինակությունը վարկաբեկող հայտարարություն է համարել ռեկտոր Արամ Սիմոնյանը։









