Իրանի արտաքին գործերի նախարարը հրաժարական է տվել
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ լքում է պաշտոնը: Այս մասին, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նա գրել է իր ինստագրամյան էջում:
«Մեծ շնորհակալություն եմ հայտնում Իրանի թանկագին ու խիզախ ժողովրդին և իշխանություններին վերջին 67 ամսվա մեծահոգության համար: Ես անկեղծ ներողություն եմ խնդրում ծառայությունս շարունակել չկարողանալու և ծառայության ընթացքում բոլոր թերությունների համար», - գրել է Զարիֆը՝ երջանկություն մաղթելով բոլորին:
Նշենք, որ Մոհամմադ Ջավադ Զարիֆն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնն էր զբաղեցնում 2013 թվականի օգոստոսի 15-ից:










