Երևան-Երասխ ճանապարհին BMW-ն մխրճվել է վթարված Nissan-ի մեջ, մեքենաները հայտնվել են դաշտում. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։25-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Մամիջանյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս իր վարած Nissan Teana մակնիշի 36 AM 576 համարանիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Արարատի մարզի Ոստան գյուղի բնակիչ՝ 39-ամյա Գևորգ Աբրահամյանը իր վարած BMW 320 մակնիշի 35 MV 159 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երասխ ընթանալաս դուրս է եկել ճանապարհի երթևկելի գոտուց ու բախվել Nissan-ին։
Բախման հետևանքով BMW-ն ու Nissan-ը հայտնվել են դաշտում, և ավտոմեքենաներն ամբողջովին վերածվել են մետաղե ջարդոնի։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ BMW-ի՝ Nissan-ին բախվելու հետևանքով ավտոմեքենաներից մեկն էլ հարվածել է ճանապարհին տեղադրված բետոնե էլեկտրասյանը և այն տապալել։
Օպերատիվորն ժամանել են նաև տեղի ճանշինի ծառայողներն ու «Հայաստանի էլեկտրոցանցեր» ընկերության ներկայացուցիչները։










