Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկի հորում 31-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com

00:40 • 27.02.19

Փետրվարի 26-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում ԱԻՆ փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարները նշված ավտոտնակի հորից դուրս են բերել դին: Դատաբժշկի նախնական եզրակացությամբ` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 31-ամյա Միքայել Գրիգորյանն է:

Փաստի առթիվ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում ՝ դիակի դատաբժշկական:

Աղբյուրի փոխանցմամբ` մահացածն այսօր է դիմել նշված ավտոտեխսպասարկման կետ՝ աշխատանքի համար և սկսել է փորձաշրջան անցնել: 

Ավտոտնակում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենա: