ԱՄՆ-ում գնացքն ուժեղ ձնաբուքի պայմաններում ընթացել է հսկայական ձնակույտի միջով (տեսանյութ)

21:23 • 27.02.19

ԱՄՆ Միննեսոթա նահանգում ուժեղ ձնաբուքի հետևանքով հսկայական ձնակույտեր են առաջացել, գրում է Daily Mail-ը:

Պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է BNSF Railway Co ընկերությանը պատկանող գնացքը պատրաստվում շարժվել: Վայրկյաններ անց գնացքն արագություն է հավաքում՝ օդում ցրիվ տալով ձյան հսկայական զանգվածները:

Վերջին օրերին Միննեսոթայում դիտվող ուժեղ ձնաբուքով պայմանավորված՝ նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարվել:

Նահանգի Ազգային գվարդիայի աշխատակիցները տասնյակ մարդկանց են փրկել: Նրանցից ոմանք ապաստանել են գվարդիայի զինապահեստներում:

Նահանգի իշխանությունները հորդորել են բնակիչներին փողոց դուրս չգալ: Հաղորդվում է նաև, որ նահանգի տարբեր շրջաններում մինչև 33 սմ հաստությամբ ձյուն է տեղացել: