Կիմ Չեն Ընին նկարահանել են ծխելիս` Հանոյ ուղևորվելու ճանապարհին (տեսանյութ)

06:18 • 27.02.19

Ճապոնական TBS հեռուստաալիքի լրագրողները նկարահանել են, թե ինչպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ծխում չինական Նանկին քաղաքի երկաթուղային կայարանում, РЕН ТВ-ի փոխանցմամբ` հաղորդում է Associated Press-ը:

Աղբյուրի հաղորդմամբ` տեսանյութը նկարահանվել է Հանոյ հասնելուց մի քանի ժամ առաջ` գնացքի հերթական կանգառի ժամանակ:

Նշվում, որ Կիմ Չեն Ընը շատ է ծխում, իսկ կադրում երևում է, թե ինչպես է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը` Կիմ Յո Չոնգը, բյուրեղապակյա մոխրամանը փոխանցում եղբորը: