Երևանի Խանջյան փողոցում կեսգիշերին հրավառություն կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն (տեսանյութ)
Փետրվարի 27-ին կեսգիշերին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Խանջյան փողոցում հրավառություն է:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նույն պահին փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին եղել է հրագործական իր:
Քաղաքացին հրավառություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խոստովանել է, որ ինքն է կատարել հրավառություն:
Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
ՀՀ ոստիկանությունից ևս մեկ անգամ կոչ են անում հարգել այլ քաղաքացիների իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները:










