Վիետնամում ավարտվել է Թրամփի և Կիմ Չեն Ընի գործնական ընթրիքը
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ավարտվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի գրծնական ընթրիքը, հաղրոդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ընթրիքին ամերիկյան կողմից ներկա են գտնվել պետքարտուղար Մայք Պոմպեոն և Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Միք Մալվենին, իսկ հյուսիսկորեական կողմից՝ Աշխատանքային կուսակցության կենտրոնական հանձնաժողովի տեղակալ կիմ Յոն Չհոլը և արտգործնախարար Լի Յոն Հոն: Ընթրիքը մոտ 2 ժամ է տևել:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի առաջնորդների՝ պատմության մեջ երկրորդ հանդիպման առաջին մասը: Թրամփն ու Կիմ Չեն Ընը հանդիպեն են Հանոյի ամենահին՝ Sofitel Legend Metropole հյուրանոցում: Վաղը նախատեսվում են առաջնորդների բանակցությունները:










