Շվեդիայում Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող անձի են ձերբակալել
Շվեդիայի անվտանգության ոստիկանությունը ձերբակալել է Ռուսաստանի օգտին լրտեսության համար կասկածվող անձի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: Ձերբակալությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան՝ մայրաքաղաք Ստոկհոլմի կենտրոնում:
Ենթադրվում է, որ ձերբակալված անձը լրտեսությամբ է զբաղվում առնվազն 2017թ.-ից ի վեր: Նա աշխատում է Շվեդիայում՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Դատախազությունը մինչև մարտի 1-ը ձերբակալվածին կալանքի տակ պահելու մասին որոշում կկայացնի:
Շվեդիայում ՌԴ դեսպանատունը դեռևս չի արձագանքել երկրի անվտանգության ոստիկանության հայտարարությանը:










