Վիետնամում մեկնարկել է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը (ուղիղ, տեսանյութեր)

15:57 • 27.02.19

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում րոպեներ առաջ մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը:

Միջազգային լրատվամիջոցներն ուղիղ հեռարձակում են իրականացնում Sofitel Legend Metropole հյուրանոցից, որտեղ ընթանում է պատմական հանդիպումը:

Նշենք, որ երկու երկրների առաջնորդները Վիետնամ են ժամանել հատուկ միմյանց հանդիպելու նպատակով. ԱՄՆ-ի և Հս. Կորեայի առաջնորդների առաջին պատմական հանդիպումը տեղի էր ունեցել անցյալ տարվա հունիսի 12-ին՝ Սինգապուրում:

Հայտնի է, որ հանդիպումը կշարունակվի նաև վաղը: