Բուզանդի 1/3 հասցեում գտնվող տարածքներում ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտումներ. Հակոբ Կարապետյան

18:51 • 28.02.19

Երևանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացնում համայնքի սեփականություն հանդիսացող Բուզանդի 1/3 հասցեում գտնվող շենքում վարձակալության կամ անհատույց հիմունքներով տրված տարածքներում՝ պայմանագրերով ամրագրված և փաստացի առկա իրավիճակի համադրման նպատակով:

Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

«Ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել առերևույթ իրավախախտումներ: Տվյալները փոխանցվել են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչություն»,-հավելել է նա:

Հիշեցնենք, որ այս տարածքում են գործում նաև մի քանի լրատվամիջոցների խմբագրություններ, որոնք ծանուցում են ստացել այս տարածքն ազատելու վերաբերյալ: Իսկ ըստ լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ սա քայլ է ընդդեմ իրենց: