Ճանապարհի մերկասառույցի պատճառով Mazda-ն գլխիվայր հայտնվել է ձորում. կա 6 վիրավոր. shamshyan.com

11:16 • 28.02.19

Այսօր՝ փետրվարի 28-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում Ստեփանավանի բնակիչ, 44-ամյա Խալաթ Ղարաջյանը իր վարած Mazda մակնիշի 38 RR 888 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազախողովակին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով վարորդն ու նրա 5 ուղևորները բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Shamshyan.com-ի թղթակիցը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը: