Նիկոլ Փաշինյանը շրջել է Սպահանի մզկիթներում և «Ալի Քապու» պալատում (տեսանյութ)

15:36 • 28.02.19

Շարունակվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան: Վարչապետն ու իր գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեցին Սպահան քաղաքում: Նրանք շրջեցին «Իմամի», «Շեյխ Լոֆթոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում:

Ողջ ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ուղեկցել է Սպահանի նահանգապետ Աբբաս Ռեզային:

Մզկիթներից մեկում հայկական պատվիրակության այցը համընկել էր կեսօրի աղոթքի հետ:

Հայաստանի վարչապետը այցելել է նաև «Քեսարիեհ Բազարի», ծանոթացել տեղի մշակույթին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան մեկնարկել է երեկ՝ մայրաքաղաք Իրանից: Հայաստանի վարչապետը երեկ հանդիպել է Իրանի նախագահի, ԱԺ նախագահի ու հոգևոր առաջնորդի հետ, առանձնազրույցներ ու բանակցություններ ունեցել: Այսօր Ն. Փաշինյանը ժամանել է Սպահան: