Որոշվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը փակ անցկացնել
ԵՊՀ-ում խորհրդի նիստի ժամանակ բուռն վեճ առաջացավ, երբ որոշվեց քվեարկություն անցկացնել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը փակ անցկացնելու մասին:
Ներկաներից մեկը պահանջում էր, որ նիստը բաց լինի: Սակայն նիստը նախագահողն առաջարկեց քվեարկել՝ ովքեր են կողմ, որ նիստն անցկացվի փակ:
Խորհրդի անդամները միաձայն քվեարկեցին նիստը փակ անցկացնելու օգտին: Հոգաբարձուների խորհրդի անդամ չհանդիսացողներին ու լրագրողներին հորդորվեց լքել նիստերի դահլիճը:
Այնուհետև, սակայն, լրագրողներին հետ կանչեցին նիստերի դահլիճ և թույլ տվեցին լուսաբանել նիստը:
Հիշեցնենք, որ ԵՊՀ խորհրդի նիստում այսօր քննարկվում է բուհի ռեկտորի լիազորությունների դադարեցման հարցը:










