Բելգիայում բացումից հաշված օրեր առաջ այրվել է ակվապարկը, որի համար ծախսվել էր 33 մլն եվրո (տեսանյութ)
Բելգիայում խոշոր հրդեհ է բռնկվել ակվապարկում, որի բացումը պետք է տեղի ունենար հաշված օրեր անց, այս մասին գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ հրդեհն ակվապարկում բռնկվել է դեռևս անհայտ պատճառներով որոտացած պայթյունից հետո, կրակը ոչնչացրել է գրեթե բոլոր ջրային բլրակները, որոնք ուղղակի «հալվել են»:
Հայտնի է, որ ջրային զվարճանքների կենտրոնի շինարարության համար ծախսվել էր 33 մլն եվրո:
Ակվապարկը պետք է բացվեր առաջիկա շաբաթ օրը, սակայն այժմ բացումը ստիպված կլինեն հետաձգել անհայտ ժամկետով:










