Դիարբեքիրում 800 տարվա կրոնական գիրք է հայտնաբերվել (լուսանկարներ)

15:32 • 28.02.19

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիր քաղաքում 800 տարվա վաղեմություն ունեցող կրոնական գիրք է հայտնաբերվել, այս մասին հաղորդում է CNN Turk-ը:

Ժանդարմերիայի աշխատակիցները գիրքն առգրավել են 4 քաղաքացիներից, որոնք փորձել են վաճառել պատմական գտածոն:

Աղբյուրը նշում է, որ 22 էջից բաղկացած գիրքը եբրայերեն է: Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը, սակայն, նկատել է, որ գիրքը ոչ թե եբրայերեն, այլ ասորերեն է:

Հրապարակված լուսանկարներում երևում է, որ կաշվից պատրաստված գրքում առկա են նաև մանրանկարչական սրբապատկերներ, որոնք օծված են հատուկ նյութերով:

Հայտնի է, որ գիրքը վաճառել փորձած անձինք ձերբակալվել են գանձագողության կասկածանքով: