Հնդիկի և պակիստանցու ընկերությունը՝ երկրների միջև հակամարտության ֆոնին, հուզել է սոցցանցի օգտատերերին
Դուբայում բնակվող հնդիկ և պակիստանցի տղամարդկանց ընկերությունը, որոնք խոստովանել են միմյանց նկատմամբ ատելության բացակայության մասին, հիացրել է համացանցի օգտատերերին: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ուրախ ընկերների լուսանկարը հրապարակվել է Reddit կայքում:
Նրանցից յուրաքանչյուրը ձեռքին թուղթ է ունեցել, որի վրա գրված է եղել, որ իրենք ընկերներ են, չեն ատում մյուս ազգի ներկայացուցիչներին, և որ իրենց պես մարդիկ շատ են:
Օգտատերերից մեկը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, հարց է ուղղել գրառման հեղինակներին՝ ցանկանալով իմանալ, թե արդյոք պակիստանցիները նույնպես գլխով «բացասական» շարժում են անում՝ նկատի ունենալով «այո»: Գրառման հեղինակը դրական պատասխան է տվել հարցին և նշել, որ հնդիկներն ու պակիստանցիները շատ հարցերում են նման միմյանց:
Մեկ այլ օգտատեր նշել է, որ Հնդկաստանի, Պակիստանի և Բանգլադեշի ժողովուրդներին բաժանելու համար մեղավոր են քաղաքական գործիչները, որոնք իշխանության են եկել Մեծ Բրիտանիայից երկրների ազատագրումից հետո:










