Կարծում եմ՝ մենք մեր դասերը սերտել ենք. Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի զոհերի հիշատակը
Կառավարության նիստն այսօր վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իրանում:
Մինչ օրակարգին անցնելը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կոչ արեց մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը։ «31 տարի առաջ բռնությունների ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի ու հայաշատ այլ բնակավայրերում ջարդերը: Սումգայիթի ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ ռասայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները։ Նման դեպքեր եզակի չեն եղել մեր պատմության մեջ, ես կարծում եմ՝ մենք մեր դասերը սերտել ենք»,-ասաց Տիգրան Ավինյանը:










