Իսրայելական օդուժը հարվածել է Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների դիրքերին
Իսրայելական ավիացիան հարձակում է իրականացրել Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների դիրքերի ուղղությամբ՝ նախորդ օրն այդ տարածքից պայթուցիկով բեռնված օդապարիկի արձակմանն ի պատասխան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ իսրայելական բանակի մամուլի ծառայությանը հղումով:
Իսրայելացի զինվորականների խոսքով՝ օդապարիկը նախորդ օրը երեկոյան հասել է մինչև սահմանամերձ գյուղերից մեկն ու օդում պայթել՝ վնասելով տներից մեկը
«Ի պատասխան Իսրայելի Պաշտպանության բանակի ինքնաթիռներն ու ուղղաթիռները հարձակում են իրականացրել ՀԱՄԱՍ-ի ռազմական համալիրների մի շարք ահաբեկչական թիրախների ուղղությամբ Գազայի հատվածի կենտրոնական մասում», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Պաղեստինյան կողմի տվյալներով՝ Իսրայելը յոթ հրթիռ է արձակել: Տեղի առողջապահության նախարարությունը տուժածների մասին չի հաղորդել:










