Կիևում Պորոշենկոյին պաշտոնանկ անելու պահանջով ցույց է ընթանում (լուսանկար, տեսանյութ)

15:44 • 28.02.19

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին պաշտոնանկ անելու պահանջով ցույց է ընթանում, գրում է fixygen.ua կայքը:

Ցուցարարները հավաքվել են Կրեշչատիկ կենտրոնական փողոցում և շարժվում են դեպի նախագահի նստավայր:

Ցուցարարները «Պաշտոնանկությո՛ւն նախագահին», «Թեկնածուները շատ, են բայց կողոպտիչը մեկն է» և այլ տեսակի գրություններով պաստառներ են ծածանում:

Երթն անցկացվում է խաղաղ պայմաններում, ոստիկանությունը հետևում է հասարակական կարգի պահպանմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն հայտարարել էր Պորոշենկոյին պաշտոնանկ անելու նախաձեռնության մասին, որին, նրա խոսքով, միացել են նաև խորհրդարանական այլ խմբակցություններ:


Ուկրաինայում նախագահական ընտրությունները նշանակված են մարտի 31-ին:

 

 

В Киеве проходит митинг за импичмент Порошенко