Դեր Զորում «Իսլամական պետության» կողմից սպանված տասնյակ ստրուկների զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել

18:53 • 28.02.19

«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» ընդդիմադիր զորամիավորման կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններից ազատագրված տարածքում տասնյակ մարդկանց զանգվածային գերեզմանոց են հայտնաբերել:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընդդիմադիր ուժերի հրամանատարությանը, Դեր Զորի Բաղուզ շրջանում գտնվող գերեզմանոցում հայտնաբերված մարմինները, հավանաբար, պատկանում են եզդի ստրուկների: Նրանցից շատերը կանայք են: Ընդդիմադիր ուժերի հրամանատարի խոսքով՝ նրանք բոլորը սպանված են:

Աղբյուրը նշում է, որ եզդի փոքրամասնության հազարավոր անդամներ Իրաքից սեռական ստրկության զոհ են դարձել իսլամիստ գրոհայինների ձեռքում 2014-ից ի վեր: