Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 131 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

12:30 • 28.02.19

Փետրվարի 28-ին, ժամը 10:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 131 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի անկողնում հայտնաբերել Զ. Մ.-ի (ծնված 1951 թ.) դին: