Փետրվարի 22-ին Արտաշատի խճուղում վրաերթի ենթարկված 59-ամյա քաղաքացին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է
Փետրվարի 22-ին, ժամը 12.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղում վրաերթի էր ենթարկել 59-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Փետրվարի 27-ին, ժամը 12.00-ին, 1960 թ. ծնված Ռուբիկ Բեգլարյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։










