Երևանում փրկարարներն օգնել են քարաթափումից տուժած վարորդին

09:17 • 28.02.19

Փետրվարի 28-ին, ժամը 00:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող թունելի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, քարը հայտնվել է ընթացքի մեջ գտնվող ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով քարը հեռացրել են Nissan Tiida մակնիշի վարորդ՝ Լ. Ս. ավտոմեքենայի տակից: