Սյունիքում 29–ամյա վարորդը Nissan-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում, կա վիրավոր. Shamshyan.com

09:21 • 28.02.19

Երեկ՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:15-ի սահմաններում Սիսիանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Գևորգյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TV 446 համարանիշի ավտոմեքենայով Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Դ. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն:

Տեղում հետաքննչականն աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Վ. Աբգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: