Թրամփի փեսան Անկարայում հանդիպել է Էրդողանի ու նրա փեսայի հետ

12:11 • 28.02.19

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա փեսայի՝ ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ, գրում է diken.com.tr կայքը:

Հայտնի է, որ Թուրքիայում Քուշներին ուղեկցել են միջազգային բանակցություններում վաշինգթոնյան վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթն ու Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:

Նշվում է, որ հանդիպմանը հատուկ շեշտադրումներ են արվել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ-ի և Թուրքիայի հատուկ ջանքերի վերաբերյալ:

Թուրքիայի նախագահի հետ զրույցից հետո Թրամփի փեսան առանձնազրույց է ունեցել նաև նախարար Ալբայրաքի հետ՝ քննարկելով թուրք-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

 

 



Картинки по запросу Erdoğan ve damadı, Trump’ın damadı ile görüştü: