Թրամփի վերադարձը Վաշինգտոն ինքնաթիռի շարժասանդուղքի անսարքության պատճառով ձգձգվել է
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Վաշինգտոն ձգձգվել է: ՏԱՍՍ գործակալության տվյալներով՝ շարքից դուրս է եկել ինքնաթիռի շարժասանդուղքը:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկու երկրների առաջնորդներն այժմ տան ճանապարհին են:
Հիշեցնենք, որ Թրամփ - Կիմ Չեն Ըն գագաթնաժողովի երկրորդ օրը բանակցություններն անսպասելիորեն ընդհատվել էին, երբ հյուսիսկորեական կողմը պահանջել էր ամբողջովին չեղարկել երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Թրամփը հրաժարվել էր նման պահանջից և լքել բանակցությունների վայրը:










