Երևանում իրականացվել է հակաթմրանյութային գործողությունների հատուկ օպերացիա. մի շարք անձինք բերման են ենթարկվել. shamshyan.com

23:20 • 01.03.19

Փետրվարի 28-ին Երևանում իրականացվել է հակաթմրանյութային գործողությունների հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 37-ամյա Էմիլ Ավագյանը, իր Daewoo մակնիշի ավտոմեքենայով, որի սրահում հայտնաբերվել է «ափիոն» տեսակի թմրանյութի նմանվող զանգված, 2 հատ ներարկիչ, որոնց մեջ եղել է «անհիդրիդի» նմանվող հեղուկ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, թե Է. Ավագյանը նշված թմրանյութը ումից է ձեռք բերել:

Կարճ ժամանակ անց, նույն գործի շրջանակում, Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Երվանդ Վարդերեսյանին, 30-ամյա Արսեն Գասպարյանին, 39-ամյա Արմեն Պետրոսյանին, 31-ամյա Ռոման Կայիլյանին, 32-ամյա Արտակ Ոսկանյանին, 28-ամյա Հայկ Ղազարյանին, և էլի մի քանի անձանց:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև թմրանյութերի հիմնական մատակարարին: Նա Երևանի բնակիչ, 35-ամյա Գեղամ Արզումանյանն է:

Բոլորի մոտ հայտնաբերվել են տարբեր տիպի թմրամիջոցներ, ներարկիչներ և կասկածելի դեղահաբեր:

Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են արդեն նշված քրեaկան գործերով հմտություն ձեռք բերած քննիչներ:

 

 

 

Քաղաքականություն