Աֆղանստանում զինյալների կողմից ռազմական բազայի նկատմամբ հարձակման հետևանքով շուրջ 40 ուժային է զոհվել

20:21 • 01.03.19

Զինված ուժերի բազայի նկատմամբ զինյալների խմբի հարձակման հետևանքով զոհվել է Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 40 աշխատակից, հաղորդում է chinaplus.cri.cn-ը: Հարձակում տեղի է ունեցել երկրի հարավային Գիլմենդ շրջանում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զինված բախումները շարունակվում են:

Հարձակումը սկսվել է վաղ առավոտյան: Դրա նախաձեռնողների թվում առնվազն 27 զինյալներ կան, ընդ որում՝ 7 մահապարտ ահաբեկիչներ: Մեկ այլ աղբյուրի հաղորդմամբ՝ հարձակումն իրականցվել է «Թալիբան» ծայրահեղական շարժման կողմից:

Աֆղանստանում հակամարտություն է ընթանում կառավարական ուժերի և «Թալիբան»-ի զինյալների միջև, որոնք ավելի վաղ տիրել էին երկրի գյուղական շրջանների տարածքների զգալի մասին:  

Քաղաքականություն