Ստամբուլից Մոսկվա թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օդեսայում
Turkish Airlines ավիաընկերության` Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օդեսայի օդանավակայանում, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ`«Boeing 737»-ը կտրուկ կորցրել է բարձրությունն Օդեսայի շրջանում և վայրէջք կատարել: Օդանավի անձնակազմը հաղորդել է վառելիքի պակասի մասին: Ինքնաթիռում եղել է 122 ուղևոր, այդ թվում` Մոսկվայի մահմեդականների հոգևոր առաջնորդ Իլդար Ալյաուտիդինովը:
Նշվում է, որ ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել: Մասնագետները ստուգում են օդանավի համակարգերն ու ագրեգատները: Ինքնաթիռում կա 122 ուղևոր:










