ԱՄՆ պետդեպը հայտնել է, թե որտեղ կարող է լինել բեն Լադենի որդին

05:23 • 01.03.19

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդին` Համզան, կարող է թաքնվել Աֆղանստանի և Պակիստանի սահմանին կամ Իրանում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի դիվանագիտական անվտանգության բյուրոյի ղեկավար Մայքլ Էվանոֆը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք ենթադրում ենք, որ նա կարող է դառնալ ահաբեկիչների նոր առաջնորդը: Վստահ ենք, որ Համզան թաքնվում է Կենտրոնական Ասիայի հարավում` Աֆղանստանի և Պակիստանի սահմանին կամ Իրանում»,- ասել է Էվանոֆը:

Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են 1 մլն դոլար պարգևատրում տալ նրան, ով կհայտնի Համզա բեն Լադենի գտնվելու վայրը: