Սաուդյան Արաբիայի իշխանությունները բեն Լադենի որդուն զրկել են քաղաքացիությունից

22:33 • 01.03.19

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ, 2011թ.-ին սպանված Ուսամա բեն Լադենի որդի Համզա բեն Լադենին թագավորության քաղաքացիությունից զրկելու հրաման է արձակել, գրում է New York Times պարբերականը:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը մեկ միլիոն դոլարի չափով պարգևատրում էր խոստացել Հազմա բեն Լադենի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հաղորդողին՝ նրան համարելով «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը:

Քաղաքականություն