Սևամորթ երեխայի հետ լուսանկարված բրիտանացի լրագրողին մեղադրել են «սպիտակամաշկ փրկչի բարդույթ» ունենալու համար (լուսանկար)
Բրիտանացի լրագրող և փաստավավերագրող Սթեյսի Դուլիին մեղադրել են աֆրիկացի երեխաներին «որպես աքսեսուար օգտագործելու» համար՝ քննադատելով Instagram-ում հրապարակված նրա լուսանկարը սևամորթ երեխայի հետ:
Լուսանկարը, որում լրագրողը կանգնած է՝ սևամորթ տղա երեխան գրկին, ոչ միանշանակ է ընդունվել նրա հետևորդների կողմից: Ոմանք մեղադրել են Դուլիին «սպիտակամաշկ փրկչի բարդույթ» ունենալու համար:
Որոշ օգտատերեր, սակայն, պաշտպանել են բրիտանուհուն՝ հիշեցնելով, որ նա Ուգանդա է ժամանել բարեգործական նպատակներով:
«Շարունակիր անել այն, ինչ անում ես», - գրել է լրագրողի հետևորդներից մեկը:











