Ալժիրում նախագահի՝ 5-րդ անգամ թեկնածության առաջադրման դեմ բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 63 մարդ է տուժել, 45-ը ձերբակալվել է (լուսանկարներ)
Ալժիրում ուրբաթ անցկացված բազմահազարանոց բողոքի ակցիայի ընթացքում առնվազն 63 մարդ է տուժել, 45-ը ձերբակալվել է: Այդ մասին հայտնում է TSA Algerie պորտալը՝ ոստիկանության պաշտոնական տվյալներին հղումով:
Ազգային անվտանգության գլխավոր վարչության տեղեկության համաձայն՝ տուժածների թվում 7 քաղաքացիական անձ և 56 իրավապահ կա: Բռնության հրահրման, վանդալիզմի ակտերի ու պետական սեփականության վրա հարձակումների համար ձերբակալվել է 45 մարդ: Ինչպես նշվում է ոստիկանության հաղորդագրությունում՝ «ձերբակալվածների մեծ մասը գտնվել է թմրանյութերի ու հոգեմետ դեղերի ազդեցության տակ»:
Բողոքի ակցիայի անցկացման պատճառը գործող նախագահ՝ 82-ամյա Աբդելազիզ Բուտեֆլիկայի՝ 5-րդ անգամ նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրումն է, ինչը բողոքի ակցիաների անցկացման պատճառ է դարձել երկրի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում մայրաքաղաքում: Արդեն երեկոյան բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների. երբ ցուցարարները փորձել են մոտենալ խորհրդարանի ու կառավարության շենքերին, ոստիկանությունը կանգնեցրել է նրանց՝ վերջիններիս նկատմամբ արցունքաբեր գազ կիրառելով:
Sky News Arabia-ն անգամ հաղորդում է 1 զոհի մասին:
Ներկայում Բուտեֆլիկան գտնվում է Ժնևում, որտեղ բուժզննում է անցնում: 2013-ին տարած գլխուղեղի կաթվածի հետևանքով նա տեղաշարժվում է անվասայլակով, դժվարությամբ է խոսում և հազվադեպ է հանրության առաջ հայտնվում: Նա իշխանության ղեկին է գտնվում 1999 թվականից:


Գործող նախագահը՝











