ՀԱՀ-ում օդաչուն 20 տարի աշխատել է կեղծ լիցենզիայով

03:26 • 02.03.19

South African Airways (SAA) ավիաընկերության ավագ օդաչու Ուիլյամ Չենդլերը ստիպված է եղել ազատվել աշխատանքից այն բանից հետո, ինչ պարզվել է, որ նա 20 տարի չվերթներ է իրականացրել՝ կեղծ լիցենզիա ներկայացնելով: Ինչպես գրում է Mail & Guardian թերթը, կեղծ փաստաթուղթը հայտնաբերվել է 2018 թվականի նոյեմբերին Շվեյցարիայի երկնքում տեղի ունեցած միջադեպից հետո:

«Ինքնաթիռը մի քանի տարօրինակ շարժում արեց, որոնք չհասկացավ ոչ մեկը, անգամ անձնակազմի անդամները», - հայտնել է թերթին աղբյուրը ավիաընկերությունում: Այս արտասովոր միջադեպը ստիպել է ավիաընկերության ղեկավարությանը հետաքննություն անցկացնել, որի արդյունքում կասկածներ են առաջացել Չենդլերի լիցենզիայի վերաբերյալ: Վերջինս չի սպասել հետաքննության ավարտին և աշխատանքից հեռացման դիմում է ներկայացրել:

Ուիլյամ Չենդլերի հետ 1994 թվականին Քաղաքացիական ավիացիայում ծառայության անցած օդաչուներն արդեն ավելի քան 10 տարի է անձնակազմի ղեկավար են ու ավելի բարձր պաշտոն են զբաղեցնում, մինչդեռ Չենդլերը շարունակում է աշխատել որպես ավագ օդաչու: Պարբերականի տվյալներով՝ նա հրաժարվում էր ավելի բարձր պաշտոններից, քանի որ այդ դեպքում ստիպված կլիներ հաստատել իր լիցենզիայի օրինական լինելը:

Քաղաքականություն