Երևանում բախվել են Suzuki-ն ու թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ. shamshyan.com
Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են Suzuki մակնիշի և Hyundai մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից:
Վթարի հետևանքով Suzuki-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վթարի հետևանքով ավտոբուսի մի քանի ուղևորներ նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ։
Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը։
Ոստիկանությունը պարզում է նաև վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքը հայտնում է նաև, որ թիվ 47 երթուղին սպասարկում է Եռաբլուր զինվորական պանթեոն-Առինջ գյուղ երթուղին։










