Վթարի հետևանքով Քաջարան-Մեղրի ճանապարհը որոշ ժամանակ դարձել է միակողմանի երթևեկելի

09:13 • 02.03.19

Մարտի 1-ին` ժամը 17:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 3-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ. Մ., ծնված 1982 թ.)  կողաշրջվել է:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից՝ դարձնելով այն միակողմանի երթևեկելի:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, դարձնելով այն երթևեկելի:

 

 

Քաղաքականություն