Դաղստանում խոշոր հրդեհը շուրջ 20 բնակելի տուն է ոչնչացրել. անօթևան է մնացել ավելի քան 20 մարդ
Դաղստանի Տիսի-Ախիտլի գյուղում բռնկված խոշոր հրդեհը շուրջ 20 տուն է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է TACC-ը, հրդեհի հետևանքով անօթևան է մնացել ավելի քան 20 մարդ:
Հրդեհը բռնկվել է մարտի 1-ին երևանյան ժամանակով ժամը 22:00-ի սահմաններում և ամբողջությամբ մարվել է միայն երևանյան ժամանակով ժամը 02:35-ին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, այրվել է 2,5 հազար քառակուսի մետր տարածք, սակայն հրդեհի հետևանքվ զոհեր ու տուժածներ, բարեբախտաբար, չկան:
Հրդեհը ոչնչացել է 17 տուն և 14 ոչ բնակելի շինություն, հրշեջներին ու բնակիչներին հաջողվել է փրկել 73 տուն: Միջադեպի հետևանքով անօթևան է մնացել 14 մեծահասակ և 8 երեխա:
Միջադեպի պատճառները դեռ պարզվում են:










