Փրկարարները դուրս են բերել Հրազդան գետում արգելափակված հեծանվորդներին (լուսանկարներ)

15:29 • 02.03.19

Մարտի 2-ին, ժամը 14:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ «Երևան ՀԷԿ-1»-ի մոտակայքում քաղաքացիներն արգելափակվել են ջրում (Հրազդան գետ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ռ. Հ.-ին (ծնված 1975 թ.) և Ս. Մ-ին (ծնված 1958 թ.):