Մոսկվայում խանութի աշխատակիցը գոտիով ծեծել է մի քանի երեխայի

16:28 • 02.03.19

Մոսկվայի արևելքում սուպերմարկետի աշխատակիցը գոտիով ծեծի է ենթարկել երեխաների, ինչից հետո անչափահասների ծնողները դիմել են ոստիկանություն, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին:

Նշվում է, որ խանութի աշխատակցի ինքնությունն արդեն պարզվել է, նրանից պահանջել են ներկայանալ ոստիկանություն: Դեպքի հանգամանքների մասին տեղեկություն չի փոխանցվում:

Գործակալության զրուցակիցը պատմել է, որ դեպքի հետ կապված համապատասխան նյութեր են հավաքվել, որոնք գտնվում են ոստիկանության տարածքային վարչությունում։ 

Երեխաներին զննել են բժիշկները, ներկայում սահմանվում է ստացված վնասվաքների ծանրության աստիճանը:
 
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: