ՀՀ նախագահը վերջին աշխատանքային օրը կանցկացնի Մաշտոցի 47-ում

12:48 • 02.03.19

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր վերջին աշխատանքային օրը կանցկացնի Մաշտոցի 47-ում, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի «Ինստագրամ»-յան էջը։

«Վերջին աշխատանքային օրը՝ Մաշտոցի 47-ում»,– ասվում է գրառման մեջ, որին կից տեղադրվել է նաև Արմեն Սարգսյանի լուսանկարը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը որոշում էր կայացրել ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից դարձյալ տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Կառավարական տուն 1 հասցե: