Երևանում Mazda-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com

14:54 • 02.03.19

Այսօր՝ մարտի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Mazda մակնիշի 99 PF 899 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կոմիտասի պողոտայում՝ «Երևան սիթի»-ի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել հետիոտնին, տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Ըստ կայքի՝ վարորդը, որը երիտասարդ աղջիկ է, փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։