ԱՄՆ Պետդեպը նոր պատժամիջոցներ է սահմանել 49 վենեսուելացու նկատմամբ

04:32 • 02.03.19

ԱՄՆ Պետդեպարտամենտը նոր վիզային պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի 49 ներկայացուցչի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Պետդեպի տարածած հայտարարությանը:

«Մենք չեղարկում ենք 49 մարդու մուտքի արտոնագրերը», - ասվում է Պետդեպի հայտարարության մեջ, - «ԱՄՆ-ը շատունակելու է միջոցներ ձեռնարկել Մադուրոյի և այլ կոռումպացված անձնաց նկատմամբ, ինչպես նաև նրանց, ովքեր խախտում են մարդու իրավունքները»:

Միևնույն ժամանակ ԱՄՆ պետդեպը կոչ է արել բոլոր երկրներին «մեծացնել տնտեսական ճնշումը Մադուրոյի և նրա կոռումպացված համախոհների նկատմամբ, ինչպես նաև սահմանափակել նրա մերձավորներին վիզաների տրամադրումը»: