Տարեց ամերիկուհին ցանկացել է նստել սառցե «գահին» ու վրա հասած ալիքի պատճառով հայտնվել է ծովի ջրերում
Տարեց ամերիկուհի Ջուդիտ Սթրենգը ցանկացել է գեղեցիկ լուսանկար ունենալ Իսլանդիայում այսբերգի վրա հանդիպած սառցե «գահին», փոխարենը հայտնվել է ծովի ջրերում, հաղորդում է ABC News-ը:
Նշվում է, որ կնոջը հաջողվել է փրկել, միևնույն ժամանակ նրա լուսանկարը մեծ տարածում է գտել համացանցում:
«Այն այնպիսի ձև ուներ, որ դրա վրա նստելը շատ հարմար էր: Դուք կարող եք ինքներդ համոզվել դրանում՝ նայելով նկարին: Եվ ես մտածեցի, որ դա զվարճալի կլինի», - պատմում է Սթրենգը:
Ծեր կինը նստել է «գահին», սակայն հենց այդ պահին այն սկսել է դողալ, վրա է հասել ծովային ալիք և իր հետ տարել տարեց ամերիկուհուն:










