Երևանի Արամի փողոցի շենքերից մեկի ստորգետնյա ավտոկայանատեղիում բռնկված հրդեհը մարվել է. տարհանվել է 10 քաղաքացի (թարմացված)
23:43
ԱԻՆ-ից հայտնում են, որ ավտոկայանատեղիում այրվել են երկու էլեկտրական վահանակ, 18 գմ մալուխ և ջերմահարվել՝ 12 գմ մալուխ:
Փրկարարները տարհանել են մոտ 10 քաղաքացու: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
22:36
Մարտի 4-ին՝ ժամը 21:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արամի փողոցի թիվ 64 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել, առկա է ծխապատ գոտի, այրվում են էլեկտրական լարեր:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարներն իրականացնում են մարդկանց տարհանում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 22:01-ին:










